ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել` նշելով, որ Ֆեյսբուքի ուղիղ եթերում փախուստի դիմած կարգազանց վարորդը հետապնդվել և բերման է ենթարկվել:
«Քիչ առաջ ՀՀ ոստիկանության «ֆեյսբուքյան» ուղիղ եթերի ընթացքում, ՃՈ Սևանի անշարժ պահակետում Տոյոտա մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չենթարկվելով ՃՈ ծառայողների օրինական պահանջներին դիմեց փախուստի:
Ճանապարհային ոստիկանները, համագործակցելով Գավառի բաժնի ծառայողների հետ, հետապնդեցին ու կարգազանց վարոդին Սևան-Գավառ ճանապարհին բռնեցին և բերման ենթարկեցին բաժին: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Հանգամանքները պարզվում են»,- գրված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ՃՈ-ն արտակարգ ծառայություն էր իրականացնում Գեղարքունիքի մարզում: