Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջանների վերադարձի ժամկետները: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru կայքը:
Նրա կարծիքով՝ անվտանգ վերաինտեգրման համար կպահանջվի նվազագույնը 25 տարի: Իսկ վերահսկողության վերականգնումից հետո պետք է սերունդ փոխվի:
«Այնտեղ երեխաներ են ծնվել, որոնք չգիտեն, թե ինչ է անկախ Ուկրաինան: Նրանք այժմ դպրոց են հաճախում: Հետևաբար՝ ցանկացած տարբերակի դեպքում դա երկար կտևի, և մենք պետք է դրան պատրաստվենք»,- հայտնել է ուկրաինացի քաղաքական գործիչը: