Մալաթիայի շուկայի տարածքում Շուկայի վերահսկողության տեսչականն է այցելում, ստուգում, պարզում է՝ ինչպես են պահպանվում հակահամաճարակային կանոնները:
Կրկնակի ստուգայցի առաջին դիտարկվող տաղավարում գծանշումները կան, դիմակ-ձեռնոցների համար փակ աղբամանները մուտքի մոտ են: Տեսուչը պահանջում է նաև ջերմաչափման գրանցամատյանը:
Վահագն Թոռչյան - Եթե թղթի վրա է լրացված, սա խախտում է: Խախտում չէ, բայց ցանկալի չէ:
Մեկ, երկու, երեք՝ այսպես հերթով, շարքերով շուկայի հարակից տարածքում մոտ երեք տասնյակ տնտեսավարողի են ստուգում, արձանագրում՝ կրկնակի ստուգայցերը արդյունավետ են, հակահամաճարակային կանոնները հիմնականում պահպանվում են:
Դավիթ Պետրոսյան - Կարևոր է, որ լրացված են, անուն, ազգանունները կան թղթի վրա, դա թեթև խախտում է:
Թեթև խախտման ֆոնին՝ անմիջապես կողքի տաղավարում, կոպիտ խախտումներ են:
Վահագն Թոռչյան - Բացակայում են գրանցամատյանը, փակ աղբամանը, գծանշումը:
Տեսուչները խախտումն արձանագրում, շուկայի հարակից բաց տարածքից փակ տարածք են այցելում:
Մալաթիայի տոնավաճառի տնօրենն ու բժիշկն են ներկայացնում՝ ինչ հաճախականությամբ են տարածքը ախտահանում, աշխատակիցներին ջերմաչափում, լրացնում: Մինչև հիմա քովիդի քանի՞ դեպք են ունեցել:
Աննա Մարտիրոսյան (տոնավաճառի բժշկուհի) - Ունենք ստեղ փակ ամանները ձեռնոցների և դիմակների համար:
Սամվել Ավետիսյան (տոնավաճառի տնօրեն) - էստեղ չորս մուտք ունենք, չորսում էլ տեղադրված են ախտահանիչները, ամեն օր 10 լիտր նյութ ենք օգտագործում:
Տոնավաճառի փակ տարածքում տեսուչները արձանագրում են՝ սոցիալական հեռավորության գծանշումները բացակայում են, հորդորում են կարճ ժամանակում թերությունը վերացնել:
Էստեղ հերթեր հիմա չեն լինում, բայց կանենք:
Շուկայի վերահսկողության տեսչականի մեկօրյա ստուգայցի արդյունքը՝ խախտման 1 դեպք՝ նախկին տասնյակների փոխարեն: Մշտադիտարկում, ստուգումները շարունակվում են, տոնավաճառում հերթական ախտահանումն է իրականացվում: