Միացյալ Նահանգներում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 70000 նոր դեպք: Սա երկրում գրանցված նոր ռեկորդ է՝ տեղեկացնում է NBC News-ը:
Դրությունը շատ ավելի վատ է Կալիֆոռնիայում, Ֆլորիդայում, Թեքսասում, Ջորջիայում: Այս բոլոր նահանգներում վարակվածների թիվը գերազանցել է նախորդ օրվա ռեկորդը: Կալիֆոռնիայում մեկ օրում արձանագրվել է վարակի ավելի քան 7700 դեպք: Նահանգային իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են վաղաժամ ազատ արձակել մոտ 8000 բանտարկյալի՝ վարակի տարածումը կանխելու համար:
Ֆլորիդայի հարավային շրջանների շատ հիվանդանոցների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում այլևս ազատ մահճակալներ չկան:
Թեքսասի նահանգապետը նշել է, որ եթե առաջիկայում վարակվածների թիվը շարունակի բարձր մնալ, ապա նահանգը հավանաբար կվերադառնա մեկուսացման ռեժիմի: