Հնդիկ հայտնի դերասան Ամիթաբհ Բաչչանը և նրա որդին` նույնպես դերասան Աբհիշեկ Բաչչանը, վարակվել են կորոնավիրուսով: Նրանք հոսպիտալացվել են: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով տեղի լրատվամիջոցներին:
«Իմ և հորս` կորոնավիրուսի թեստի ստուգման պատասխանը դրական է: Մենք տեղափոխվել ենք հիվանդանոց: Ունենք թեթև ախտանշաններ: Այդ մասին տեղեկացրել ենք համապատասխան օրգաններին:
Մեր ընտանիքի անդամներն ու դերասանական անձնակազմը կթեստավորվեն: Բոլորին խնդրում եմ հանգստություն պահպանել և խուճապի չմատնվել»,- Թվիթերի էջում գրել է կրտսեր Բաչչանը: