Worldometers կայքը ներկայացնում է կորոնավիրուսի գլոբալ վիճակագրությունն այսօր:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 12 միլիոն 639583-ի, մահացության ցուցանիշը կազմում է 563137, ապաքինվել է 7 միլիոն 377130 հիվանդ:
Վարակվածների ու մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները: Այստեղ կա 3 միլիոն 291786 վարակված, մահացել է 136671 մարդ, ապաքինվել՝ 1 միլիոն 460495-ը:
Երկրորդ հորիզոնականում է Բրազիլիան: Լատինամերիկյան երկրում վարակված է ավելի քան 1 միլիոն 804300 բնակիչ: Մահացության ցուցանիշն ավելի քան 70500 է:
Երրորդ տեղում է Հնդկաստանը՝ 822674 վարակվածով: Մահացության թիվն անցել է 22000-ից:
Չորրորդը Ռուսաստանն է: Այս երկրում վարակված է 720547 մարդ, մահացել է ավելի քան 11000 հիվանդ, ապաքինվածների թիվը գերազանցում է 497400-ը:
Պերուն հինգերորդն է: Այստեղ կա 319646 վարակված, մահացել է 11500 հիվանդ:
Հաջորդում են՝ Չիլին, Իսպանիան, Մեքսիկան,Մեծ Բրիտանիան, Իրանը, ՀԱՀ-ը, Պակիստանը, Իտալիան, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Գերմանիան, Բանգլադեշը, Ֆրանսիան, Կոլումբիան, Կանադան, Կատարը:
Ըստ Worldometers կայքի՝ Հայաստանը վարակվածների թվով աշխարհում զբաղեցնում է 48-րդ հորիզոնականը: