Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկի նահանգապետի ձերբակալությունը բողոքի ալիք է բարձրացրել երկրամասում: Հազարավոր քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ վանկարկելով երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ կարգախոսներ՝ գրում է BBC-ն:
Խաբարովսկի նահանգապետ Սերգեյ Ֆուրգալը բերման էր ենթարկվել հինգշաբթի: Նրան մեղադրում են 15 տարի առաջ մի շարք ձեռներեցների սպանությունը կազմակերպելու համար:
Տեղական լրատվամիջոցների ու ընդդիմադիրների հաշվարկով՝ ցույցերին մասնակցել է 5-40 հազար քաղաքացի: Բողոքի ակցիան տևել է մոտ 4 ժամ: Իրավապահ մարմինները չեն միջամտել և ձերբակալություններ չեն իրականացրել: