Tesla ավտոարտադրող ընկերության հիմնադիր Իլոն Մասկն իր կարողությամբ առաջ է անցել Berkshire Hathaway ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Ուորեն Բաֆֆեթից՝ դառնալով յոթերորդ ամենահարուստ մարդն աշխարհում՝ ըստ Bloomberg Billionaires Index-ի: Թեմային է անդրադարձել Al Arabiya կայքը:
Իլոն Մասկի հարստությունն ավելացել է 6.07 միլիարդ դոլարով: Bloomberg-ը Մասկի կարողությունը գնահատում է 70.5 միլիարդ դոլար: Անցյալ տարի Tesla-ի բաժնետոմսերն աճել են այն բանից հետո, երբ ընկերությունն ավելացրել էր Model 3 սեդանի վաճառքը:
Ուորեն Բաֆֆեթի ակտիվները գնահատվում են 69.2 միլիարդ դոլար: