Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու՝ Թուրքիայի իշխանությունների որոշմանը:
«Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմամբ թուրքական իշխանությունները վերահաստատեցին քաղաքակրթությունների հանդեպ իրենց ժխտողական ու այլատյաց կեցվածքը: Իսկ քրիստոնեական արժեքներին դավանող գերտերությունների այս թեմայով ամեն մի արձագանք շատ նման է հիվանդ ու անօգնական մարդու հոգոցի, քանի դեռ կան Հայոց ցեղասպանության ուրացումը, հայ-թուրքական փակ սահմանը, Մերձավոր Արևելքում Թուրքիայի ցեղասպանական գործողությունները»,- գրել է Արցախի նախագահը Ֆեյսբուքի իր էջում: