Գերմանիայի Դյուլմեն քաղաքում (Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային տարածք) միմյանց են բախվել երկու թեթև ինքնաթիռներ, ինչի հետևանքով մահացել է նվազագույնը երկու մարդ` օդաչուները: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով տեղի լրատվամիջոցներին:
Միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել տեղի ժամանակով 13:45-ին (երևանյան` 15:45): Նշվում է, որ օդաչուների մարմինները հայտնաբերվել են: Կատարվածի պատճառները դեռևս հայտնի չեն: Պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները: