Ադրբեջանում շարունակվում է կորոնավիրուսային վարակի տարածումը: Infoteka24-ի տեղեկացմամբ՝ COVID-19-ով է վարակվել Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր կլինիկական հոսպիտալի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Թեյմուր Ջաֆարովը:
Այս մասին սոցիալական ցանցերում տեղեկացրել են բուժաշխատողի հարազատները: Թեյմուր Ջաֆարովը միացվել է թոքերի արհեստական օդափոխման սարքին:
Հիշեցնենք, որ միայն պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման ավելի քան 23500 դեպք: