«Լոռի» ֆուտբոլային ակումբի անձնակազմի 17 անդամների՝ այդ թվում ֆուտբոլիստներ, մարզիչներ և աշխատակազմի ներկայացուցիչներ, PCR թեստերը դրական պատասխան են տվել։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ակումբի հայտարարության մեջ նշվում է, որ վարակվածների անունները չեն հրապարակվի՝ անձի գաղտնիության պահպանման սկզբունքներից ելնելով։ Ակումբի ամբողջ անձնակազմը մեկուսացված է։