Երկուշաբթի Կառավարությունն արտահերթ նիստ կգումարի՝ քննարկելու արտակարգ դրության իրավական ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը. 1lurer.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք՝ ավելի վաղ՝ հուլիսի 6-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ արտակարգ դրությունն առնվազն մեկ ամսով կերկարաձգվի:
Նշենք՝ Կառավարության կողմից արտակարգ դրությունը երկարաձգելու որոշումից հետո ՀՀ Սահմանադրության համաձայն իրավունքի ուժով պետք է գումարվի նաև ԱԺ հատուկ նիստ: