ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
«ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ մտքեր փոխանակեցինք համավարակով պայմանավորված իրավիճակի, բարձր տեխնոլոգիական ապագա զարգացումների ու հնարավոր մի շարք ուղղություններով փոխգործակցության հնարավորությունների շուրջ:
Անդրադարձանք երկուստեք կարևորվող՝
ներդրումների հեռանկարային հնարավորություններին.
կիբեռանվտանգության օրակարգին.
թվայնացման գործընթացներին.
հայաստանյան ստարտափների էկոհամակարգի և Սիլիկոնյան հովտի հետ փոխգործակցության,
փորձագետների ներգրավման.
ամերիկյան PayPal, Youtube և Google հայաստանյան շուկայում հանդես գալու.
այլ ուղղությունների:
Պայմանավորվածություններ ձեռք բերեցինք փոխգործակցության հնարավոր ուղղությունների և ժամանակացույցի հետագա քննարկումների վերաբերյալ»,- տեղեկացրել է նախարար Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում: