Օրերս ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացել, որոնց իրացման միջոցառումներին մասնակցել են ոստիկանության այլ ստորաբաժանումների, այդ թվում՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները։
Արդյունքում` կասկածվողները Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել են և, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկվել ոստիկանության Գավառի բաժին։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվել է տասից ավելի դեղահաբ։ Վարորդի հայտնածով՝ դրանք մեթադոն են։ Հոգեներգործուն դեղահաբերն ուղարկվել են փորձաքննության։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: