ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ստեֆան Բիգանը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը միջկորեական համագործակցությանը և Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունները վերսկսելու Վաշինգտոնի պատրաստակամությունը, հայտնում է Aljazeera-ն:
Միջկորեական հարաբերությունները և ԿԺԴՀ-ի հետ բանակցությունների հնարավորությունը Բիգանը քննարկել է Սեուլ կատարած այցի ընթացքում: Սակայն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Ե Չժոնը, որը զբաղեցնում է Կորեայի աշխատավորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի կազմակերպչական և ուսուցողական բաժնի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները համարել է անօգուտ: Նա միաժամանակ նշել է, որ ԿԺԴՀ-ն ամբողջովին չի հրաժարվում ապամիջուկայնացումից, բայց այժմ չի կարող դա իրականացնել:
Կիմ Ե Չժոնը նաև նաև հայտարարել է, որ Փհենյանը չի վերադառնա իր նախկին առաջարկին, չի հրաժարվելի Յոնբենի միջուկային համալիրից ԱՄՆ պատժամիջոցները մեղմացնելու դիմաց և կոչ է արել Միացյալ Նահանգներին՝ հրաժարվել Հյուսիսային Կորեայի նկատմամբ թշնամական քաղաքականությունից: