Շվեյցարիայի նյոն քաղաքում տեղի է ունեցել Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյուքներով ձևավորվել են հետևյալ զույգերը.
-
«Ատալանտա» – ՊՍԺ.
-
«Աթլետիկո Մադրիդ» – «ՌԲ Լայպցիգ».
-
«Ռեալ»/ «Մանչեսթեր Սիթի» – «Յուվենտուս»/«Լիոն».
-
«Նապոլի»/«Բարսելոնա» – «Բավարիա»/«Չելսի»:
1/2 եզրափակչում կհանդիպեն «Ատալանտա» – ՊՍԺ / «Աթլետիկո Մադրիդ» – «ՌԲ Լայպցիգ» «Ռեալ»/ «Մանչեսթեր Սիթի» – «Յուվենտուս»/«Լիոն» / «Նապոլի»/«Բարսելոնա» – «Բավարիա»/«Չելսի» զույգերի հաղթողները:
Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները տեղի են ունենալու թիմերի տնային մարզադաշտերում։ Օգոստոսին կլինի քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ և Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի եզրափակիչ փուլը՝ փլեյ-օֆֆ մրցաշարի ձևաչափով, որոնք կհյուրընկալի պորտուգալական Լիսաբոնը: 1/8 եզրափակիչ պատասխան խաղեր՝ օգոստոսի 7-8, 1/4՝ օգոստոսի 12-15, 1/2՝ օգոստոսի 18-19, եզրափակիչ՝ օգոստոսի 23:
Չեմպիոնների լիգայի 18-րդ եզրափակչի առաջին խաղում «Յուվենտուսը» զիջել էր «Լիոնին» 1-0 հաշվով, «Ռեալը»՝ «Մանչեսթեր Սիթիին» (1-2), «Նապոլին» և «Բարսելոնան» ոչ-ոքի էին խաղացել՝ 1-1, «Չելսին» պարտվել էր «Բավարիային» (3-0)։