Վրաստանում կորոնավիրուսի ևս 5 դեպք է հաստատվել: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 973-ի:
Տվյալները հրապարակված են կառավարության` stopcov.ge հատուկ կայքում:
2 մարդ առողջացել է: Առողջացածների ընդհանուր թիվը 846 է:
Կարանտինում 4851 մարդ է, ստացիոնարում` 231-ը:
Մահվան 15 դեպք է արձանագրվել: Արտերկրից բուժման նպատակով Վրաստան տեղափոխված վարակակիրների թիվը 31 է: