Այս օրերին Սևան քաղաքում իրականացվում են փողոցների գծանշման աշխատանքներ, որոնք ընդգրկելու են 10-ից ավելի փողոցներ և հրապարակներ: Նախատեսված է և՛ կենտրոնական, և՛ երկրորդային փողոցների գծանշում՝ տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը:
«Աշխատանքները ներառում են ճանապարհների հոծ և ընդհատ գծանշում, հետիոտնային անցումների և կանգառների գծանշում:
Ճանապարհային գծանշումը անվտանգ և ապահով երթևեկության երաշխիքներից մեկն է, նաև ապահովում է քաղաքի ներկայանալի տեսքը:
Աշխատանքների կատարման արժեքը 1.347.000 դրամ է: Ծրագիրն իրականացվում է «Պրոգրես լայն» ՍՊԸ-ի կողմից»,- նշված է մարզպետարանի հաղորդագրության մեջ: