ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, շարունակում է հետամուտ լինել ՀՀ պարետի որոշումների կատարմանը: Հանրապետությունում այսօր Պարետի որոշմամբ կասեցվել է երկու տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեություն:
Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից 72 ժամով կրկնակի կասեցվել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Նոր Զովք» խանութը: Վերջիններս չեն պահպանել Պարետի՝ 24 ժամով կասեցման որոշումը և շարունակել էին աշխատել:
48 ժամով կրկնակի կասեցվել է նաև Շենգավիթ վարչական շրջանում գործող հրուշակեղենի արտադրամասը, որտեղ ՍԱՏՄ տեսուչները արձանագրել էին մի շարք խախտումներ՝ դիմակի բացակայություն, գրանցամատյանների, աղբամանների բացակայություն, ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ վիճակ:
ՍԱՏՄ տեսուչները հանրապետությունում շարունակում են ուժեղացված ստուգայցերն ու մշտադիտարկումները:
Կորոնավիրուսի դեմ պայքարին միտված սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը, առանց բացառության, պարտադիր են բոլոր տնտեսվարողների համար: