Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հուլիսի 9-ի դրությամբ կայացվել է 4339 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:
Հուլիսի 9-ի դրությամբ իրականացվել է 47078 ստուգում, որից միայն 910-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը: