ՊՆ լրատվական վարչությունից տեղեկացնում են, որ 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում անցկացվել է պայմանագրային զինծառայողների երդման արարողություն։
Զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները, պահպանել պետական և ռազմական գաղտնիքը։