ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել եվրագավաթների 1/8-րդ եզրափակչի պատասխան հանդիպումների անցկացման վայրերի վերաբերյալ։
Կազմակերպության գործադիր կոմիտեն որոշել է Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի գավաթների խաղարկությունների 1/8 եզրափակիչ փուլերի մնացած պատասխան հանդիպումներն անցկացնել ընդունող թիմերի հարկերի տակ:
«Ինտեր»-«Խետաֆե» ու «Սևիլիա»-«Ռոմա» զույգերում, որտեղ առաջին հանդիպումները հետաձգվել էին, հաղթողները կորոշվեն Գերմանիայում կայանալիք մեկական մրցավեճերով:
Բոլոր հանդիպումները կանցնեն առանց հանդիսականների: Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլը, սկսած քառորդ եզրափակչից, կանցկացվի մեկ խաղի ձևաչափով` Լիսաբոնում: Հաջորդ մրցաշրջանից սկսած վերադարձ կկատարվի հին ձևաչափին: