Մահացել է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ցավակցել է Վարդանյանի մահվան կապակցությամբ՝ գրելով. «Մեր սրտերում Կարենը կմնա որպես պայքարող, ազատ ու լուսավոր մարդ։
Պրն Վարդանյանը անգնահատելի մեծ ավանդ թողեց տեխնոլոգիական ոլորտում․ ԱՏՁՄ, «Դիջիթեք էքսպո», «Արմաթ» լաբորատորիաներ, «Դիջիտեք բիզնես-ֆորում», ՏՏ համաշխարհային կոնգրես և տասնյակ այլ նախագծեր ու տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրեր ամբողջական չէին լինի առանց նրա ներդրած հսկայական ջանքերի։
Գնաս խախաղությամբ, սիրելի ընկեր»։