«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության Եղեգնուտի անտառպետության տարածքում հայտնաբերվել է Կարմիր գրքում ընդգրկված հապալասենի ճահճային տեսակի նոր պոպուլյացիա։
ՇՄ նախարարությունից հայտնում են, որ հապալասենին աճում է ենթալպյան և ալպյան գոտիների ծովի մակարդակից 2500-3300 մ բարձրությունների վրա։