Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում հուլիսի 9-ին «S7 Airlines» ավիաընկերությունն իրականացրել է չարթերային թռիչք Երևան-Մոսկվա ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։
Այդ չվերթով ևս 154 ՌԴ քաղաքացի վերադարձել է Ռուսաստան: Դեսպանատան հյուպատոսական բաժնի դիվանագետները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում քաղաքացիներին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:
Ընդհանուր առմամբ՝ Հայաստանից Ռուսաստան է վերադարձել 2321 մարդ: ՌԴ քաղաքացիներին հայրենիք վերադառձնելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են։