ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հրավիրվում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ ադամակցելու վերաբացված Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման նպատակների խորհրդին։
«Խնդրում ենք հղում կատարել ՀՀ վարչապետի «Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման նպատակների խորհուրդ ստեղծելու մասին» N 479-Ա որոշման հավելվածին՝ հղման և ընտրության ամբողջական ընթացակարգերին ծանոթանալու համար
Սեղմեք այստեղ N 479-Ա որոշման հավելվածի համար
Տեղեկություն
Վերահաստատելով իր հավատարմությունը Կայուն զարգացման 2030 օրակարգին և Կայուն զարգացման նպատակներին (այսուհետ` ԿԶՆ)՝ ՀՀ կառավարությունը վերջերս ստեղծել է նոր՝ Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման նպատակների խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ), (Տե՛ս ՀՀ Վարչապետի որոշումն այստեղ) որպես Հայաստանում ՄԱԿ-ի ԿԶՆ-ի ազգայնացման գործընթացի համակարգման և վերահսկման համար գլխավոր մարմին: Ըստ այդմ, խորհրդի խնդիրներն են` սահմանել Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի ԿԶՆ-ի ազգայնացման առաջնահերթությունները և ուղղությունները, դրանք ամրագրել Հայաստանի վերափոխման ռազմավարության (և այլ ազգային զարգացման ռազմավարությունների) մեջ, և մինչև 2030 թվականն ապահովել ԿԶՆ-ների համալիր իրականացման ընթացքի համակարգումը և մշտադիտարկումը:
Հավատարիմ մնալով 2030 օրակարգի «ոչ ոք չպետք է անտեսվի» կարգախոսին՝ քաղաքացիական հասարակությանը ևս հրավիրվում է անդամակցելու ԿԶՆ ազգային խորհրդին և նպաստելու շահագրգիռ կողմերի լայն շրջանակների ավելի ներգրավվածությանը՝ խորհրդի գործունեությանը:
Ինչպես նշված է խորհրդի հիմնադրման մասին որոշման հավելվածում, կայուն զարգացման բնագավառներում գործող հասարակական կազմակերպությունների ղեկավարներին (մեկական տեղ ամեն բնագավառի համար) հատկացվում է յոթ տեղ՝ ըստ գործունեության հետևյալ բնագավառների ՝
-
աշխատանքի, զբաղվածության և աղքատության հաղթահարման ոլորտում գործող հասարակական կազմակերպություն,
-
կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպություն,
-
առողջապահության ոլորտում գործող հասարակական կազմակերպություն,
-
շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության ոլորտում գործող հասարակական կազմակերպություն,
-
արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպություն,
-
արդյունաբերության, առևտրի և նորարարության ոլորտում գործող հասարակական կազմակերպություն,
-
ենթակառուցվածքների (էներգետիկայի, ճանապարհների, տրանսպորտի, ջրային ուղղություններից որևէ մեկի) ոլորտում գործող հասարակական կազմակերպություն:
ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Խորհրդի կազմում ներգրավման գործընթացին կարող են մասնակցել այն հասարակական կազմակերպությունները, որոնք համապատասխանում են հետևյալ պահանջներին՝
-
գրանցված են Հայաստանի Հանրապետությունում,
-
ունեն վերոնշյալ յոթ ոլորտից որևէ մեկում առնվազն երեք տարվա գործունեության փորձ վերջին հինգ տարվա ընթացքում,
-
վերոնշյալ ժամանակահատվածում տվյալ ոլորտում իրականացրել են առնվազն երկու ծրագիր:
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (այսուհետ` նախարարություն) և Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի (այսուհետ` գրասենյակ) կողմից համատեղ: Համաձայն վերոնշյալի`
-
գրասենյակը ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը, ինչպես նաև դասակարգում է կազմակերպություններին` ըստ թվարկված բնագավառների: Փաստաթղթերի թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում հայտ ներկայացնողը դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր), և նրան տրամադրվում է երկու աշխատանքային օր` թերությունները շտկելու համար:
-
նախարարությունը կազմակերպում է ընտրական փուլը` սահմանված չափանիշներին համապատասխանող կազմակերպությունների մասնակցությամբ: Ընտրական փուլի հանդիպումները կազմակերպվում են նախարարության շենքում` հրավիրելով յուրաքանչյուր ոլորտով փաստաթղթային փուլն անցած հասարակական կազմակերպություններին։
-
նախարարությունը և գրասենյակը երկու տարին մեկ անգամ սույն կարգով սահմանված ընթացակարգով իրականացնում են խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման գործընթացը: Խորհրդի կազմում նույն հասարակական կազմակերպությունը չի կարող երկու անգամ անընդմեջ ներգրավվել նույն ոլորտում:
ՀԱՅՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Բոլոր շահագրգիռ կողմերին խորհուրդ է տրվում ներկայացնել առցանց հայտ` սեղմելով այստեղ, կամ անձամբ` տպելով և լրացնելով այս դիմումը: Խորհրդի կազմում ներգրավման գործընթացին մասնակցելու նպատակով ներկայացված հայտին կից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը`
1) կազմակերպության կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները.
2) տեղեկանք ոլորտում առկա փորձի, դրա տևողության, իրականացրած ծրագրերի և աշխատանքային գործունեության, ֆինանսավորման ծավալների, շահառուների քանակի և գործունեության աշխարհագրության, կատարած հետազոտությունների և պատրաստած զեկույցների վերաբերյալ:
Թեև խորհուրդ ենք տալիս հայտը ներկայացնել առցանց, անհատական հայտերը կարող են ներկայացվել երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-18:00, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի անվտանգության բաժին, որը գտնվում է Պետրոս Ադամյան 14 հասցեում:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ (հայտարարությունը հրապարակվելու հաջորդ օրվանից սկսած` 10 օրվա ընթացքում):