ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր Ֆեյսբուքի էջում գրել է․
«Այս բարի մարդու և նրա գործընկերների շնորհիվ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնաժողովը հաստատեց «Ֆինանսական տարվա 2021» (FY21) Պետական, Արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի օրինագիծը, որը առաջարկում է ֆինանսավորում Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ (USAID) Մարդասիրական ականազերծման ծրագիրը՝ նախորդ տարիներից Արցախում մեկնարկած ականազերծման աշխատանքները շարունակելու համար: Հուսով ենք, որ նախագիծը նույնությամբ կընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից:
Մենք բարձր ենք գնահատում Վաշինգթոնում ՀՀ դեսպանության, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնեի և Հայ դատի հանձնախմբի ղեկավարության ջանքերը, ինչպես նաև ներկայացուցիչներ Բրեդ Շերմանի (D-CA) և TJ Cox (D-CA) և բոլոր այն անդամների, ովքեր հետևողականորեն ջանք են գործադրում Արցախում ականազերծման ծրագրի շարունակական աջակցության համար»,- գրել է նա: