Վարչապետի որոշմամբ՝ ՀՀ հասարակական գործիչ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝
1. Հայաստանի Հանրապետության հասարակական գործիչ Կարեն Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- նշված է որոշման մեջ:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի էջում հրապարակել է հանձնաժողովի կազմը:
Հ. Արշակյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նսխարար (հանձնաժողովի նախագահ)
Կ. Բրուտյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ա. Սմբատյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Տ. Վիրաբյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Վ. Մովսիսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Հովնան եպիսկոպոս Հակոբյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ
Ա. Իսկանդարյան - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն
Ս․ Վարդանյան - Կ. Վարդանյանի ընտանքի անդամ:
ԱՏՁՄ-ից էլ տեղեկացնում են, որ Կարեն Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 12-ին, ժամը 17:30-ից՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում:
Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 13-ին, ժամը 13:00-ին՝ նույն
վայրից: