Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը անդրադարձել է սոցցանցերի գործունեությունը վերահսկելու մասին նոր օրենք ընդունելու որոշմանը: Այն երկրում հանրային դժգոհությունների առիթ է դարձել, հայտնում է Ermenihaber-ը։
Թուրքիայի քաղաքացիները մտավախություն ունեն երկրում սոցցանցերի և Netflix, Amazon Prime, Puhu TV, Blu TV հարթակների հասանելիությունը կասեցնելու հարցում:
Քալընը հավաստիացրել է, որ իշխանությունը սոցցանցերը փակելու մտադրություն չունի, սակայն համաձայնություն կա որոշակի կարգավորումներ սահմանելու շուրջ։
Նրա խոսքով՝ սոցցանցում էլ պետք է առաջնորդվել հետևյալ սկզբունքով․ «Մի բան, որն իրական կյանքում հանցանք է համարվում, վիրտուալ կյանքում նույնպես հանցանք է»։