ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Արմեն Հարությունյանը աշխատանքից ազատվել է կենսաթոշակի անցնելու կապակցությամբ՝ սեփական դիմումի համաձայն»,- նշեց նա։
Հիշեցնենք, Արմեն Հարությունյանը գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2015-ի հունվարի 13-ից: