Բոլիվիայի ժամանակավոր նախագահ Ժանին Ագնեսը վարակվել է COVID-19-ով: Այս մասին նա հաղորդել է Թվիթերի էջում: Հաջորդ 14 օրվա ընթացքում Ագնեսը կաշխատի տնից՝ ինտերնետի միջոցով, մինչև նոր թեստ հանձնելը:
CNN-ի փոխանցմամբ՝ վերջին մի քանի օրվա ընթացքում Բոլիվիայի չորս բարձրաստիճան պաշտոնյա է վարակվել կորոնավիրուսով, այդ թվում՝ առողջապահության նախարարը:
Ագնեսը դարձավ COVID-19-ով հիվանդ երրորդ լատինամերիկացի ղեկավարը: Ավելի վաղ վիրուսը հայտնաբերել էին Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի և Հոնդուրասի նախագահ Խուան Օրլանդո Էրնանդեսի մոտ:
Ըստ Ջոնս Հոփկինսի ամերիկյան համալսարանի, Բոլիվիայում գրանցվել է COVID-19-ի մոտ 43 հազար դեպք, 1,5 հազարից ավելի մարդ մահացել է: