Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր այցելել է Ազատավան և Լանջազատ համայնքներ և ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին:
Մասնավորապես, Ազատավան համայնքում իրականացվում են մանկապարտեզի տարածքի ցանկապատի և շվաքարանի, լոկալ ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ: Այս ծրագրի արժեքը կազմում է 19 միլիոն 700 000 դրամ:
Լանջազատ համայնքի նորակառույց թաղամասում մեկնարկել են Զորավար Անդրանիկ, Եղիշե Չարենց և Ծովակալ Իսակով փողոցների գազաֆիկացման աշխատանքները: Ծրագրի արժեքը կազմում է 8 միլիոն 76 000 ՀՀ դրամ: