ԱՄՆ գերագույն դատարանը ճանաչել է նախագահ Դոնալդ Թրամփի հարկային հայտարարագրերին և այլ ֆինանսական փաստաթղթերին ծանոթանալու դատախազության իրավունքը՝ հայտնում է Deutsche Welle-ն:
Միաժամանակ, դատավորները որոշել եմ առայժմ այդ փաստաթղթերը չտրամադրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզական և ֆինանսական ծառայությունների հանձնաժողովներին, որոնք վերահսկում են դեմոկրատները: Երկու դատավճիռներն էլ պաշտպանել են յոթ գերագույն դատավորները, երկուսը դեմ են եղել:
Նյու Յորքի Մանհեթեն շրջանի դատախազ Սայրուս Վենսը վաղուց էր փորձում ստանալ Թրամփի վերջին ութ տարվա ֆինանսական փաստաթղթերն ուսումնասիրելու իրավունքը: Նա զբաղվում է նախագահ Թրամփի հետ պոռնո դերասանուհի Ստեֆանի Քլիֆորդի, որը հայտնի է որպես Սթորմի Դանիելս, և Playboy-ի նախկին մոդել Կարեն Մակդուգալի ինտիմ հարաբերությունների հետաքննությամբ:
Ավելի վաղ ԱՄՆ գերագույն դատարանի դատարանները որոշում էին կայացրել, որ ֆինանսական կառույցները պետք է Նյու Յորքի իշխանություններին տրամադրեն տեղեկատվություն Թրամփի ֆինանսական գործարքների վերաբերյալ: Նույն պահանջը ներկայացվել է Թրամփի հաշվապահական հաշվետվություններով զբաղվող Mazars ընկերությանը, ինչպես նաև գերմանական Deutsche Bank և ամերիկյան Capital One բանկերին: