Արցախի Հանրապետության պարետատունը խստացրել է Արցախ մուտք գործելու պայմանները: Այս մասին հայտնում է Արցախ տեղեկատվական շտաբը:
«Նոր կարգադրությունները գործելու են հուլիսի 10-ից։ Մեր երկրի քաղաքացիներ չհանդիսացող անձիք Արցախ կարող են այցելել մի քանի դեպքերում:
Արցախի քաղաքացիների դեպքում էլ թեստավորման պայմաններն են փոխվել: Արագ թեստի պատասխանն արդեն բավարար չի համարվում»,- նշված է հաղորդագրության մեջ։