Vbet Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակչում միմյանց դեմ մրցեցին «Նոան» և «Արարատ-Արմենիան»։ Խաղն անցավ առանց հանդիսականների։ Արդյունավետ եզրափակիչն ավարտվեց ոչ-ոքի` 4:4 հաշվով:
Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ 114-րդ րոպեին Վլադիմիր Ազարովը «Նոայի» 5-րդ գոլը խփեց ու երբ թվում էր, թե ամեն ինչ ավարտված է, «Արարատ-Արմենիան» նույնպես խփեց 5-րդ գոլը։ Լրացուցիչ ժամանակը ևս ավարտվեց ոչ-ոքի հաշվով։
Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում առավել դիպուկ գտնվեցին «Նոայի» ֆուտբոլիստները՝ հաղթելով 7-6 հաշվով։ «Նոան» դարձավ Հայաստանի գավաթակիր` նվաճելով առաջին տիտղոսը։