Հայաստանի պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ կազմել է 7 մլրդ 721.8 մլն դոլար՝ տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվությունից: Մեկ ամսվա ընթացքում պետական պարտքն ավելացել է 5.9 մլն դոլարով:
Պետական պարտքի մեծ մասը՝ 5 մլրդ 509.6 մլն դոլարը, արտաքին պարտքն է, որը մեկ ամսում ավելացել է 7.8 մլն դոլարով: 1 մլրդ 737.2 մլն դոլար էլ ներքին պարտքն է: