Ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, որը ժամանակին գովերգում և աջակցում էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, Forbes հանդեսին ասել է, որ «հանում է կարմիր գլխարկը»՝ նկատի ունենալով Սպիտակ տան ղեկավարի «Ամերիկան կրկին հզորացնենք» տարբերանշանով գլխարկը՝ գրում է ABC News-ը:
Հանրահայտ երգիչը հայտարարել է, որ այլևս չի սատարում ԱՄՆ նախագահին: Ուեսթը հավելել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնին առաջադրվելու իր հայտարարությունը հնարք չէ՝ առաջիկայում թողարկվելիք ալբոմի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու նպատակով:
Պարբերականը գրում է, որ Քանյե Ուեսթի մոտ ախտորոշվել է երկբևեռ խանգարում, և նա հաճախ է իր մասին երրորդ դեմքով խոսում՝ պնդելով, որ ինքը «ամենաուժեղ մարդկանցից մեկն է»: