2020 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 680.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ: Հարկային մարմնի կողմից փաստացի հավաքված եկամուտները կազմել են 622.2 մլրդ, իսկ մաքսային մարմնի կողմից` 123.4 մլրդ դրամ՝ տեղեկացնում են Պետեկամուտների կոմիտեից։
Նույն ժամանակահատվածում ավելացված արժեքի հարկի և հիփոթեքային վարկի տոկոսների սպասարկմանն ուղղված եկամտային հարկի գծով տնտեսավարողներին վերադարձվել է 65.3 մլրդ դրամ գումար: 2019 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 712.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ: Հարկային մարմնի կողմից փաստացի հավաքված եկամուտները կազմել են 602.8 մլրդ դրամ, իսկ մաքսային մարմնի կողմից` 160.4 մլրդ դրամ:
Նշված ժամանակահատվածում ավելացված արժեքի հարկի և հիփոթեքային վարկի տոկոսների սպասարկմանն ուղղված եկամտային հարկի գծով տնտեսավարողներին վերադարձվել է 50.4 մլրդ դրամ գումար: 2020 թ. 1-ին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտների նվազումը կազմել է 17.6 մլրդ դրամ կամ 2.3%: