Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու և սրբավայրը մզկիթի վերածելու աղմկահարույց նախաձեռնության վերաբերյալ Թուրքիայի դատարանի վճիռը կհրապարակվի ուրբաթ՝ գրում է Reuters լրատվական գործակալությունը:
Երկրի իշխանավորներից երկուսը հայտնել են, որ, ամենայն հավանականությամբ, Սուրբ Սոֆիան թանգարանի վերածելու որոշումն անօրինական կհամարվի:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշարհային ժառանգության 6-րդ դարի սրբավայրը մզկիթի վերափոխելու առաջարկը հնչեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության, Հունաստանի իշխանությունների և քրիստոնյա հոգևոր առաջնորդների շրջանում: