Սեուլի քաղաքապետ Պակ Վոնսունի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Սեուլի ոստիկանության հաղորդագրությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ որոնողական աշխատանքներից հետո մայրաքաղաքի հյուսիսային հատվածում` Պուգակսանի հատվածում, գտնվել է քաղաքապետի մարմինը
Հարավային Կորեայի ոստիկանությունը որոնումներն սկսել էր այն բանից հետո, երբ քաղաքապետի դուստրը հայտնել էր հոր անհետացման մասին: Նախքան տնից հեռանալը քաղաքապետը կտակի նման ինչ-որ գրություն էր թողել: Քաղաքապետն աշխատավայրում նույնպես չէր երևացել՝ վատ ինքնազգացողության պատճառով: Նրա հեռախոսն անհասանելի էր: