Այսօր տեղեկություն էր տարածվել Սեուլի քաղաքապետի անհետանալու, սակայն այժմ էլ լուրեր են պտտվում նրա մահվան մասին: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru կայքը՝ հղում կատարելով Չինաստանի լրատվամիջոցներին:
Նշվում է, որ քաղաքապետ Պակ Վոնսունին զբոսայգում մահացած են գտել: Մահվան պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Իրավապահ մարմինները հերքում են մահվան վարկածը: Որոնողական աշխատանքները շարունակվում են:
Հարավային Կորեայի ոստիկանությունը որոնումները սկսել էր այն բանից հետո, երբ քաղաքապետի դուստրը հայտնել էր հոր անհետացման մասին: Նախքան տնից հեռանալը քաղաքապետը կտակի նման ինչ-որ գրություն է թողել: Քաղաքապետն աշխատավայրում նույնպես չի երևացել՝ վատ ինքնազգացողության պատճառով: