Թուրքիայի հյուսիսարևմտյան Սաքարիա շրջանի լեռնային հատվածում բեռնատար է պայթել, որի հետևանքով մահացել է երեք զինվորական, ևս 6-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տուժածներից մեկի վիճակը ծանր է՝ գրում է Anadolu գործակալությունը:
Հայտնի է դարձել, որ զինվորականները պայթուցիկներ են տեղափոխել այն հրավառության գործարանից, որտեղ օրեր առաջ պայթյուն էր տեղի ունեցել: Հրավառության համար նախատեսված պայթուցիկների տեղափոխման նպատակը հեռու վայրում պայթեցնելն է եղել: