Հուլիսի 9-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանին։
Արամ Հովհաննիսյանը ոստիկանության համակարգում է 1990 թվականից, զբաղեցրել է տարբեր պաշտոններ, մինչ այս` ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետն էր։
Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ հավաստիացնելով, որ առաջադրված ցանկացած խնդիր կիրականացվի պատասխանատվությամբ և արժանապատվորեն:
Ոստիկանության պետը ներկայացրել է նաև ոստիկանության շտաբի նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանին։
Արմեն Մկրտչյանը ոստիկանության համակարգում է 2003 թվականից, զբաղեցրել է տարբեր պաշտոններ, մինչ այս` ոստիկանության շտաբի պետի տեղակալն էր։
Արմեն Մկրտչյանը նույնպես շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշեց, որ ինքը և ոստիկանության շտաբի ողջ անձնակազմը պատրաստ են կատարել օրենքով իրենց վերապահված բոլոր գործառույթները՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։
Ոստիկանության պետը շնորհավորելով նորանշանակ պաշտոնյաներին՝ անդրադարձել է ոստիկանության ծառայությանը։ Վահե Ղազարյանը նշել է, որ ոստիկանության գերխնդիրն այսօր նաև համավարակի դեմ պայքարն է։ Նա հանձնարարել է ակտիվացնել աշխատանքն այդ ուղղությամբ։ Անդրադարձել է նաև վերջերս հասարակական հնչեղություն ստացած դեպքերին:
Քննարկվել է հանրապետության օպերատիվ իրավիճակը։ Տրվել են կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։