Ախթալա համայնքի Ճոճկան բնակավայրում սուբվենցիոն միջոցներով կառուցվող մոտ 1500 մետր երկարությամբ ոռոգման համակարգի շնորհիվ լիարժեք ոռոգմամբ կապահովվի 650 հեկտար հողատարածք, ինչը լուրջ աջակցություն է գյուղատնտեսության զարգացման համար: Այս մասին հայտնում են Լոռու մարազպետարանից:
Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է ավելի քան 20 մլն դրամ, որից շուրջ 7 մլն դրամը համայնքային ներդրումն է: Ծրագրի հիմնական շահառու է շուրջ 2000 բնակիչ: