Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից տեղեկացնում են, որ 1 միլիարդ 216 միլիոն դրամ ներդրմամբ, վերակառուցվել է Նոր Խարբերդի Մնացական Ղազարյանի անվան դպրոցը: Այն նախատեսված է շուրջ 600 աշակերտի համար:
Դպրոցը համապատասխանում է սեյսմակայունության անհրաժեշտ չափանիշներին։ Ստեղծվել են լավագույն պայմաններ` աշակերտների ուսուցման և մարզվելու համար։
Ծրագիրն իրականացվել է ՀՀ ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկային միջոցներով։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել 46 դպրոց, սեյսմիկ անվտանգություն ապահովել 18.900 աշակերտի համար: Ընդհանուր ներդրումը կազմում է 107 մլն դոլար: