Հուլիսի 13-ից Մոսկվայում չեղարկվում է փողոցում դիմակ դնելու պարտադիր պահանջը: Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում սկսվում է սահմանափակումների թուլացման հերթական փուլը: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Օգոստոսի 1-ից որոշ սահմանափակումներ ևս կթուլացվեն՝ հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Դիմակ և ձեռնոց դնելու պարտադիր պահանջը կպահպանվի հանրային տրանսպորտում, խանութներում և հանրային այլ վայրերում: