Հուլիսի 16-ին և 18-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթեր: Այս մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:
Այդ չվերթերի տոմսերը դեսպանությունում ցուցակագրված 4280-ից մինչև 5000 համարի ներքո գրանցված քաղաքացիները կարող են ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հուլիսի 9-ին՝ ժամը 15:00-ից մինչև 21:00-ը, հուլիսի 10-ին, 11-ին և 12-ին՝ ժամը 10։00-ից մինչև 21։00-ը։