Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Պարմայի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Իտալական ակումբի Թվիթերյան էջի քվեարկության արդյունքում հայ կիսապաշտպանն ստացել է առավելագույն ձայներ:
Հիշեցնենք, որ Ա սերիայի 31-րդ տուրի շրջանակում «Ռոման» ընդունել էր «Պարմային» Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացել էր հյուրերի կիսապաշտպան Յուրայ Կուչկան։ Մինչև ընդմիջման գնալը «Ռոման» պատասխան գոլն էր հեղինակել։ 43-րդ րոպեին երկրորդ անընդմեջ խաղում աչքի էր ընկել Հենրիխ Մխիթարյանը։
57-րդ րոպեին կրկին փայլել էր մեր հավաքականի ավագը: Մխիթարյանի փոխանցումից հետո Ջորդան Վերետուն հեռու տարածությունից գրավել էր մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 2:1։