Թուրքիայի մասնակցությամբ միջերկրածովյան արևելյան շրջանում առաջացած լարվածությունը բացասական ազդեցություն կարող է ունենալ Եվրամիության անվտանգության վրա: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ գրում է Al arabiya-ն:
Պարբերականը գրում է, որ Թուրքիան տարածաշրջանում ավելի համառ ու ինքնավստահ է դարձել Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ պայմանագիր կնքելուց հետո:
Բորելը նշել է, որ տարածաշրջանում լարվածությունը պետք է զսպել՝ հավելելով, որ Եվրամիությունը չի ճանաչում Թուրքիայի կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսի Հանրապետությունը և մերժում է այնտեղ արդյունահանում իրականացնելու իրավունքների մասին Անկարայի պնդումները: